Սալահը Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կոնֆլիկտի մեջ է մտել
Եգիպոսի հավաքականի և «Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահը կոնֆլիկտի մեջ է մտել իր երկրի ֆուտբոլային ֆեդերացիայի հետ:
25-ամյա ֆուտբոլիստ դժգոհ է մնացել, որ իր կերպարը անօրինական կերպով օգտագործվել է. մասնավորապես, նրա լուսանկարը պատկերված է ազգային հավաքականի ինքնաթիռի վրա:
Ինքնաթիռը հավաքականին տրամադրել է նրա հովանավորը՝ բջջային WE օպերատորը, իսկ Սալահը անձնական պայմանագիր ունի մրցակցի՝ Vodafone-ի հետ:
«Կներեք, բայց սա լուրջ զանցանք է: Ես կարծում էի, որ այս հարցի լուծումը ավելի պարկեշտ կլինի», գրել է Սալահը իր թվիթերում:
Սալահի գործակալ Ռամի Աբասի խոսքերով, Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիան իր հետ կապ չի հաստատում՝ այս իրավիճակի առթիվ և լուծում գտնելու քայլեր չի ձեռնարկում: