Բարտոմեուն շտապ հանդիպում կանցկացնի Աբիդալի հետ՝ Մեսիի հետ կոնֆլիկտի պատճառով
«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն հրատապ հանդիպում կանցկացնի ակումբի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի հետ:
Պատճառը Աբիդալի և «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսիի միջև կոնֆլիկտային [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/05/1146686/]իրավիճակն[/url] է: Նշվում է, որ հանդիպումը կկայանա այսօր՝ տեղի ժամանակով 14:00-ին:
Հիշեցնենք, որ երեկ Աբիդալը հարցազրույցում հայտարարել էր, որ «շատ խաղացողներ դժգոհ էին «Բարսայի» նախկին գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեի աշխատանքից»:
Մեսին շատ կոշտ էր արձագանքել այդ հայտարարությանը՝ նշելով, որ նման դեպքերում «պետք է նշել խաղացողների անունները» և առանց շեշտելով, որ «բոլորն են պատասխանատվություն կրում»: