211652_close_icon

Թուրքական տուրբիզնեսը խորը ճգնաժամի մեջ է՝ Ռուսաստանի հետ կոնֆլիկտի հետևանքով

views-count3161 դիտում article-date 15:00 21-03-2016
Թուրքական զբոսաշրջային բիզնեսը մեծ կորուստներ է կրում Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների պատճառով, գրում է The Wall Street Journal-ը: Թերթի տվյալներով՝ 2016 թ-ի փետրվարին այդ ոլորտում եկամուտները ընկել են 19%-ով, իսկ ամառային հանգստի պատվիրված տուրփաթեթները ներկա պահին 40 % անկում են ապրում: Նշվում է, որ առողջարանային վայերում վաճառքի են հանվել մի քանի հարյուր մեծ ու փոքր հյուրանոցներ: «Մենք չէինք կարող պատկերացնել նման սարսափելի վիճակի մասին: Այժմ կանգնած ենք մեծ ճգնաժամի առաջ և մինչ օրս չենք հասկանում՝ ինչու»,-ասել է Անթալիայի հյուրանոցներից մեկի սեփականատերը:

Նմանատիպ նյութեր