Մարկո Ռոյս. Սա սենսացիա էր, սրա մասին երազել անգամ չէր կարելի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ատլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակը:
«Սրա մասին երազել անգամ չէր կարելի: «Ատլետիկոն» հաճախ չէ 4 գոլ բաց թողնում: Սա անհավանական է, սենսացիոն:
Այստեղ համոզիչ էր ոչ միայն արդյունքը, այլ նաև այն, թե ինչպես խաղացինք: Երբ գնդակը մեր մոտ էր,«Ատլետիկոն» շատ խորն էր պաշտպանվում, հատկապես՝ մինչև ընդմիջումը», ասել է Ռոյսը: