Չեմ ցանկանում խոսել «Բավարիա»-ի մասին. Մարկո Ռոյս
Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը հրաժարվել է մեկնաբանել «Բավարիա»-ի տնօերենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգգեի այն խոսքերը, ըստ որոնց մյունխենյան ակումբը դիտարկում է Ռոյսին ձեռք բերելու տարբերակը:
«Ես այլևս չեմ ցանկանում խոսել այդ թեմայով: Առջևում «Բորուսիա»-ին կարևորագույն խաղ է սպասվում «Գալաթասարայ»-ի հետ: Ինձ համար դա է կարևոր»,- Ռոյսի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Չեմիոնների լիգայի խմբային փուլի շրջանակում «Բորուսիա»-ն արտագնա խաղում ուժերը չափելու է «Գալաթասարայ»-ի հետ: Խաղը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 22-ին: