211652_close_icon
views-count10906 դիտում article-date 10:38 18-04-2018

ՀԱՊԿ հայտարարությու­նից հետո միանգամայն այլ, բավական տգեղ իրավիճակ է ստեղծվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ հայ հասարակության ուշադրությունը սևեռված է ներքաղաքական իրադարձությունների վրա, բավական ուշագրավ զարգացումներ են սկսվել արտաքին քաղաքական ճակատում: Ինչ­պես հայտնի է` նախորդ շաբաթ ԱՄՆ-ը իր դաշնակիցների` Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ հարվածներ հասցրեց Սիրիային: Կատարվածին շատ արագ արձագանքեց ՌԴ-ն, պաշտոնական Մոսկվան դատապարտեց կատարվածը, անգամ այդ կապակցությամբ ՄԱԿ-ի անվ­տանգության խորհրդի նիստ էր հրավիրել: Հիմա Արևմուտք-ՌԴ կոնֆլիկտը գնալով ավելի է խորանում և ընդլայնում «աշխարհագրությունը»` դրանում ներ­քաշելով նաև Հայաստանը: Սիրիայում Արևմուտքի գործողություն­ները դատապարտող հայտարարություն է տարածել ՀԱՊԿ մշտական խորհուրդը, որի անդամ է նաև Հայաստանը: Ըստ ՀԱՊԿ-ի`ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի քայլերը խախտում են միջազ­գային իրավունքի հիմնարար սկզբունք­ներն ու նորմերը: Հայտարարության մեջ նաև պնդում կա, որ արևմտյան կոալիցի­այի գործողությունները կարող են հան­գեցնել լարվածության հետագա աճի ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշ­խարհում: Նկատենք, որ դեռ մինչև վեր­ջերս Հայաստանին քիչ թե շատ հաջող­վում էր խուսանավել ռուս-արևմտյան հա­կասություններում` չպաշտպանելով որևէ մեկին: Սակայն ՀԱՊԿ հայտարարությու­նից հետո միանգամայն այլ, ընդ որում, բավական տգեղ իրավիճակ է ստեղծվել: Ստացվում է` Հայաստանը ՀԱՊԿ կազ­մում, պաշտպանելով Ռուսաստանի դիր­քորոշումը, այդպես ներքաշվելով աշխարհաքաղաքական մեծ խաղի մեջ, այ­սօր բացահայտ հակադրվում է Արևմուտքին: Ու սա այն դեպքում, երբ նույն Հայաստանը միաժամանակ համապարփակ և ընդլայնված գործընկերության համա­ձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ, ակ­տիվորեն համագործակցում է`այդ ճանա­պարհին Եվրոպայից ակնկալելով լուրջ ֆինանսական միջոցներ: Իհարկե, Հայաստանը կարող է արդա­րանալ, թե ՀԱՊԿ-ը մեծ հաշվով նույն ՌԴ-ն է, և որ ինքը դե ֆակտո ազդեցու­թյուն չունի այդ կառույցի ներսում, ավե­լին` Հայաստանը` որպես անկախ պետու­թյուն, որևէ դիրքորոշում չի հայտնել: Բայց սա մեծ հաշվով ընդամենը արդա­րացման փորձեր են, ոչինչ ավելին: Մնում է սպասել Արևմուտքի, մասնավորապես` եվրոպական երկրների արձագանքին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր