211652_close_icon
views-count18560 դիտում article-date 20:36 16-04-2018

Ռուսաստանը Ղրիմում զորքեր է կուտակում. թերակղզում մոտ 30 հազար զինվորական է կենտրոնացվել

Ռուսաստանը ռազմական տեխնիկա է կենտրոնացնում Ղրիմում՝ փորձելով թերակղզին ռազմաբազայի վերածել: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը Կիևում կայացած անվտանգության XI ֆորումին, գրում է [url=https://jam-news.net/?p=96826&lang=hy] JAMNEWS[/url]-ը: «Թերակղզում С-400 զենիթահրթիռային համալիրի հզոր հրթիռներ են տեղակայված, որոնք կարող են ինքնաթիռ խոցել մեր երկրի ցանկացած կետում… Դա վկայում է այն մասին, որ ռուս ագրեսորը Ղրիմում հզոր ռազմական ներուժ է կուտակում ոչ միայն այնտեղ իր ներկայությունը պաշտպանելու համար», — ասել է նա: Տուրչինովի տվյալներով՝ Ղրիմում կենտրոնացված է ՌԴ մինչև 30 հազար զինվորական: «Այնտեղ (Ղրիմում) շատ հզոր ռազմական ներուժ է կենտրոնացված: 22-րդ զորաբանակային կորպուսը Սևծովյան նավատորմի և Ռուսաստանի ռազմաօդային ուժերի դիվիզիայի այլ ստորաբաժանումներով կազմում է ավելի քան 30 հազար զինվորական», — հայտարարել է Տուրիչինովը: Նա հաղորդել է նաև, որ հաջորդ շաբաթ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը կքննարկի պատժամիջոցների կիրառումը՝ Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների նմանությամբ:

Նմանատիպ նյութեր