211652_close_icon
views-count694 դիտում article-date 16:10 09-09-2023

Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանը զորքեր է կուտակում. տեղի է ունեցել Փաշինյան-Ռայիսի հեռախոսազրույց

Տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի Իսլամական Հաանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի միջեւ:

Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադաևրձ է կատարվել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակմանը, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին:

Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է հավատարմությունը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածություններին, ինչպես նաև բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական եղանակներով ու կառուցողական մթնոլորտում լուծելու մոտեցումներին:

ՀՀ վարչապետը պատրաստակամություն է հայտնել լարվածությունը նվազեցնելուն ուղղված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ:

Քննարկվել են նաև Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր