Նոր LADA Xray 4x4 ամենագնացը ավտոմատ փոխանցման տուփ կունենա
                        Ըստ վերջին տեղեկությունների՝  նոր LADA Xray 4x4 ամենագնաց- հեչբեքը կհամալրվի ավտոմատ փոխանցման տուփով, որով ավտոարտադրողի հետ  կկիսվի ֆրանսիական Renault-ն:
 Renault-ի ներկայացուցիչները նշել են, որ չեն խուսափում մրցակցությունից և  պատրաստ են կիսվել «АвтоВАЗ»-ի հետ իրենց տեխնոլոգիաներով:
Աղբյուրի տեղեկություններով՝  շուկայում սկզբից կհայտնվեն մեխանիկական տուփով LADA Xray 4x4 մոդելներ, այնուհետև՝ Renault-ի ավտոմատ փոխանցման տուփով:
Ամենագնացը հագեցած կլինի 1,8 լ աշխատանքային ծավալով շարժիչով, որը  122 ձիաուժ հզորություն կապահովի:
Նշվում  է, որ ամենագնացը կունենա 15 դյույմանոց անվասկավառակներ, ինչպես  նաև հետևի տեսարանի տեսախցիկ, անվադողերի ճնշման ցուցիչ, մեծ դիսփլեյով ժամանակակից մուլտիմեդիա և նավիգատոր:
Այս պահին դեռ հայտնի չէ ամենագնացի  արժեքի մասին, սակայն ամենաէժան նման հեչբեքը վաճառվում  է 508 410 ՌԴ ռուբլով (մոտ 8200 դոլար):
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

