«АвтоВАЗ» ընկերությունը իջեցրել է Lada Granta-ի և Lada 4x4-ի գները
Ռուսական «АвтоВАЗ» ընկերությունը հայտարարել է Lada Granta և Lada 4x4-ի գների իջեցման մասին: Այս մասին հայտնում է news.rambler-ը:
Գնորդները կարող են ձեռք բերել Lada Granta-ն 50 հազար ՌԴ ռուբլով պակաս գնով, իսկ Lada 4x4-ը՝ 60 հազարով էժան:
Բացի այդ, «АвтоВАЗ»-ը մշակել է trade-in նոր ծրագիր, ըստ որի, LADA Granta-ն կարելի է ձեռք բերել 70 հազար ռուբլի զեղչով, իսկ LADA 4X4-ը 90 հազար ռուբլի զեղչով: