Նոր Lada XRAY ամենագնաց. հայտնի են մանրամասները
Դեռևս 2012 թ-ին Մոսկվայում կայացած միջազգային ավտոշոուի շրջանակներում դժվար էր հավատալ, որ ներկայացված Lada XRAY ամենագնացի հայեցակարգը շուտով սերիական արտադրության կհանվի:
Օրերս АвтоВАЗ-ի տնօրեն Բու Անդերսենը Իժևսկում կայացած Granta հեչբեքի թողարկման մեկնարկին նվիրված միջոցառմանը հաստատել է Lada XRAY ամենագնացի սերիական արտադրության մասին լուրը և գաղտնաձերծել որոշ մանրամասներ:
Lada XRAY և Lada XRAY Cross տարբերակների թողարկումը նախատեսվում է 2016 թ-ին:
Այդ տարբերակների հետ կթողարկվի նաև Lada Vesta-ն:
Բոլոր երեք մոդելների հայեցակարգերը կներկայացվեն այս տարվա օգոստոսին` Մոսկվայում կայանալիք ավտոշոուի շրջանակներում:
Ըստ որոշ աղբյուրների, Lada XRAY –ը կնմանվի Renault Sandero մոդելին:
Lada XRay նախագիծը ղեկավարում է դիզայներ Սթիվ Մաթինը, ով մինչ այդ զբաղվել է Mercedes-Benz և Volvo ավտոմեքենաների արտաքին տեսքի դիզայնով:
Ամենագնացի նախատիպը արտադրվել է իտալական Vercarmodel ընկերության կողմից` մեկ օրինակով, իսկ արժեքը կազմում է 1 մլն դոլար:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: