«Բարսելոնան» պատմական ռեկորդ սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի 2:1 հաշվով հաղթեց «Վալենսիային»:
Այդպիսով, կատալոնական ակումբը Իսպանիայի առաջնության պատմության նոր ռեկորդ սահմանեց՝ առանց պարտության անընդմեջ հանդիպումների քանակով:
«Բարսելոնան» Պրիմերայում չի պարտվում արդեն 39 հանդիպում անընդմեջ (7-ը՝ նախորդ մրցաշրջանի վերջում, 32-ը՝ այս առաջնությունում):
«Բարսան» գերազանցեց «Ռեալ Սոսյեդադի» նվաճումը, որը 1979-1980 թվականներին առանց պարտության էր անցկացրել 38 խաղ անընդմեջ: