«Բարսելոնան» ակումբային ռեկորդ սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Բարսելոնան» 3:0 հաշվով հաղթեց «Լեգանեսին»:
Սա այս առաջնությունում 8-րդ խաղն էր, որտեղ «Բարսելոնան» գնդակ բաց չի թողնում: Այս մրցաշրջանում կատալոնացիները ընդամենը 4 գնդակ են ընդունել սեփական դարպասը: Դա ակումբի պատմության նոր ռեկորդ է:
Իսկ Պրիմերայի բացարձակ ռեկորդը պատկանում է «Ատլետիկոյին», որը 1995 թվականի մեկնարկային 12 տուրերում 3 գոլ է բաց թողել:
Ավելացնենք, որ այս տուրից հետո «Բարսելոնան» էլ ավելի մեծացրել միավորների տարբերությունը մադրիդյան երկու ակումբներից՝ «Ռեալի» ու «Ատլետիկոյից»: «Բարսան» այժմ ունի 34 միավոր, մադրիդյան ակումբները՝ 24-ական:
Ավելին, կատալոնացիների հիմնական հետապնդողն այժմ «Վալենսիան» է, որն այսօր 2:0 հաշվով հաղթելով «Էսպանյոլին», 30 միավորով 2-րդն է: