«Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի ռեկորդ սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի ռեկորդ սահմանեց` մրցաշարի խմբային փուլի 6-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ հանդիպման (4:0) ժամանակ:
Կատալոնական ակումբը ամբողջ խաղի ընթացքում 993 փոխանցում է կատարել` ներառյալ սխալ փոխանցումները:
Դա ամենաբարձր ցուցանիշն է 2003/2004 մրցաշրջանից սկսած, երբ Opta համակարգը սկսել է նման վիճակագրության հաշվարկը: