«Բարսելոնան» առանց պարտությունների հանդիպումների շարքի նոր ռեկորդ սահմանեց. տեսանյութ
Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Բարսելոնան» ոչ-ոքի` 1:1 խաղաց «Վալենսիայի» հետ:
Լուիս Էնրիկեի թիմի անպարտելի շարքը դարձավ 29 խաղ (23 հաղթանակ և 6 ոչ-ոքի), ինչը առանց պարտությունների անընդմեջ հանդիպումների նոր ակումբային ռեկորդ է: Վերջին անգամ կատալոնացիները պարտվել են 2015թ. հոկտեմբերի 3-ին` «Սևիլյային» (1:2):
Նախկին ռեկորդը գրանցվել էր Խոսեպ Գվարդիոլայի օրոք` 2010/2011 մրցաշրջանում և կազմում էր 28 հանդիպում: