Չեմպիոնների լիգա. Այսօր «Փյունիկը» Նորվեգիայում կխաղա «Մոլդեի» հետ. տեսանյութ, ֆոտոշարք
Այսօր Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Նորվեգիայում կխաղա այդ երկրի չեմպիոն «Մոլդեի» հետ:
Հայ ֆուտբոլիստները երեկ են ժամանել Մոլդե, իսկ այսօր «Ակեր» մարզադաշտում նախախաղային մարզում են անցկացրել:
Նշենք, որ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին: Հանդիպման գլխավոր մրցավարն է չերնոգորցի Պավլե Ռադովանովիչը:
Հիշեցնենք, որ առաջին փուլում «Փյունիկը» երկու խաղերի արդյունքով ուժեղ գտնվեց Սան-Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորեին»: