211652_close_icon
views-count2819 դիտում article-date 19:20 10-04-2018

Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրասենյակում տեղի կունենա «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի բացման արարողությունը

2018 թվականի ապրիլի 11-ին` ժամը 11.00-ին, Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրասենյակում (Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2) տեղի կունենա «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ՔՀԿ ինկուբատորների պաշտոնական բացման արարողությունը: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները միտված են նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը: ՀԿ-ների ինկուբատորների առաքելությունն է մասնագիտական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանի ՔՀԿ-ներին՝ վերջիններիս ծրագրի թիրախ 9 ոլորտների և ներքոնշյալ 4 թեմատիկ կարողությունների զարգացման նպատակով. 1. Հանրային բյուջեների և քաղաքականությունների մոնիթորինգ, 2. Փաստարկված քաղաքականությունների մշակում, 3. Կոալիցիաների ստեղծում և/կամ զարգացում, 4. Հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում կառուցողական մասնակցություն/ երկխոսություն Կառավարության և ՏԻՄ-երի հետ։ Պաշտոնական բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես կգա Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը: Վերջինս նաև կներկայացնի «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի նպատակը և ուղղությունները, ինչպես նաև Ծրագրի շրջանակներում մինչ օրս իրականացված գործողությունները և միջանկյալ արդյունքները: Նշենք, որ նույնը օրը՝ ապրիլի 11-ին, ինկուբատորների բացման արարողություններ են կազմակերպվելու նաև հայաստանյան 4 մարզում՝ Վանաձորում, Գավառում, Գյումրիում և Կապանում: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ-ի եւ «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ: Ծրագրի հիմնական նպատակն է Ծրագրի թիրախային ոլորտներում մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) եւ դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա, ինչպես նաեւ Հայաստանում ՔՀԿ-ների՝ ոլորտային կոալիցիաներ կազմելու կարողությունների ուժեղացումը, հանրային քաղաքականությունների ձեւավորման գործընթացներում մասնակցությունը, թիրախային ոլորտներում խնդիրների հատկորոշումը եւ համապատասխան քաղաքականությունների մշակումը, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման ու կենտրոնական պետական մարմինների հետ քաղաքականությունների մշակման գործընթացում կառուցողական եւ ռազմավարական փոխգործակցությունը: Ծրագիրն ունի դրամաշնորհային բաղադրիչ, որի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին եւ ՔՀԿ-ների կոալիցիաներին: Ծրագրի թիրախային ոլորտները 9-ն են, այդ թվում՝ արդարադատությունը, կրթությունը, բիզնեսը:

Նմանատիպ նյութեր