5111 դիտում
13:02 07-04-2018
Հրամանատարական հավաքներ Արցախում՝ ՊԲ բոլոր զորամասերի հրամանատարների ու տեղակալների ներգրավվածությամբ
ՊԲ-ի 2018 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ ապրիլի 2-ից 6-ը կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ուսումնանյութական բազայի հիմքի վրա անց են կացվել հրամանատարական հավաքներ, որոնց ներգրավվել են ՊԲ-ի բոլոր զորամասերի հրամանատարները` իրենց տեղակալներով:
Ինչպես տեղեկացրին ԱՀ ՊՆ Մամուլի ծառայությունից, անցկացվող միջոցառումը գտնվել է Արցախի հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ-ի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի անմիջական վերահսկողության տակ:
Հնգօրյա պարապմունքների ծրագիրը հագեցած էր խմբային վարժանքներով, սեմինար և ցուցադրական պարապմունքներով: Հավաքների ընթացքում, մասնակիցների համար տեսական ու գործնական բնույթի տարաբնույթ պարապմունքներ են անցկացրել բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը:
Մասնավորապես շոշափվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են մարտավարությունն ու մարտի համակողմանի ապահովումը` ցերեկային ու գիշերային ժամերին, կրակային և ֆիզիկական պատրաստության հարցերը, զորատեսակների և ծառայությունների արդյունավետ փոխգործակցության կազմակերպումն ու ստորաբաժանումների ներդաշնակ գործողությունների առանձնահատկությունները:
Հավաքների ավարտին իմի են բերվել արդյունքները, և ըստ այդմ բոլոր մասնակից հրամանատարները վերադաս հրամանատարության կողմից ստացել են համապատասխան մեթոդական ցուցումներ և անհրաժեշտ հանձնարարականներ` հրամանատարական հավաքներում յուրացրած նյութը հնարավորինս կարճ ժամկետներում տեղայնացնելու և գործնականում կիրառելու ուղղությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1539 դիտում
17:49 17-04-2015
Արցախի նախագահը մասնակցել է ՊԲ զորամասերի հրամանատարների եւ նրանց տեղակալների հավաքին
3582 դիտում
16:49 21-10-2016
Արցախում անցկացվել են ՊԲ զորամասերի բժշկական կետերի պետերի հրամանատարական հավաքներ
1982 դիտում
22:20 01-02-2022
N զորամիավորումում անցկացվել են գումարտակների հրամանատարների և նրանց տեղակալների հավաքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1066 դիտում
18:19 12-11-2024
COP29-ի շրջանակներում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպումը
895 դիտում
15:09 12-11-2024
ԱՊՀ երկրների ՊՆ-ները 2025-ին կանցկացնեն ավելի քան 120 համատեղ միջոցառում
1168 դիտում
23:17 11-11-2024
Բաքուն ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսի համար ոչ պիտանի վայր է. Bild