211652_close_icon
views-count1380 դիտում article-date 17:49 17-04-2015

Արցախի նախագահը մասնակցել է ՊԲ զորամասերի հրամանատարների եւ նրանց տեղակալների հավաքին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 17-ին մասնակցել է Պաշտպանության բանակի զորամասերի հրամանատարների եւ նրանց տեղակալների հավաքին: Իր ելույթում Նախագահ Սահակյանը կարեւորել է նման հավաքները եւ դրանց զուգահեռ բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացումը պաշտպանության բանակի եւ հայոց զինված ուժերի համար: Երկրի ղեկավարի խոսքով` դրանք հնարավորություն են տալիս կատարելագործելու հրամանատարական կազմի տեսական եւ գործնական ունակություններն ու գիտելիքները, ծանոթանալու առաջատար փորձին եւ այն կիրառելու տեղերում, բարձրացնելու զորամասերի հրամանատարության պատրաստվածությունը, ինչպես նաեւ շտկելու եղած թերություններն ու բացթողումները: Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել բանակի հրամանատարությանը ռազմավարական եւ մարտավարական մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր