Անտոնիո Կոնտե. Վիալին ստում է
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է իր հայրենակից, Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ջանլուկա Վիալիի խոսքերն այն մասին, որ նա ցանկանում է լքել ակումբը:
«Վիալիի խոսքերը ճիշտ չեն: Դա սուտ է: Ջանլուկան իմ ընկերն է, սակայն ես նրա հետ մոտ մեկ տարի չեմ շփվել:
Այդ ամենը սուտ է: Ինձ համար բարդ է, սակայն մրցաշրջանի սկզբից ես իմ ապագայի մասին բազմաթիվ լուրեր եմ լսել: Շատ հոդվածներ եմ կարդացել, որոնց հեղինակները խոսում էին ակումբից իմ հեռանալու մասին:
Իսկ ճշմարտությունն այն է, որ ես հավատարիմ եմ «Չելսիին»: Ես պայմանագիր ունեմ ակումբի հետ: Ես շատ եմ աշխատում և դա է ճիշտը: Մնացածը՝ սուտ է», ասել է Կոնտեն:


