Գվարդիոլան բացում է փակագծերը. Ռայոլան 2 ամիս առաջ նրան առաջարկել է Պոգբային ու Մխիթարյանին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան արձագանքել է ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլայի մեղադրանքներին, որը օրերս իսպանացի մասնագետին անվանել էր «վախկոտ» և «շուն»:
«Լավ, ես նրան կպատասխանեմ: Նա բացահայտեց, որ ես վատ մարդ եմ, վախկոտ: Թե ինչու եմ վատը, այդպես էլ չեմ հասկանում:
Ես երբեք Ռայոլայի հետ չեմ շփվել, միգուցե, Իբրահիմովիչն է իմ մասին նրան պատմել: Սակայն երկու ամիս առաջ նա ինձ առաջարկում էր Մխիթարյանին և Պոգբային:
Ինչի՞ համար: Ցանկանում էր, որ Պոգբան ու Մխիթարյանը մեր մոտ խաղայի՞ն: Ռայոլան պետք է իր խաղացողներին պաշտպանի և հասկանա, որ չի կարելի նրանց այնպիսի մարդու մոտ տանել ինչպիսին իմ նման շունն է: Շան հետ համեմատությունը վատն է, սխալ:Նա պետք է հարգի շներին:
Ես Ռայոլային պատասխանեցի՝ ոչ: Մենք Պոգբայի համար փող չունենք, նա շատ թանկ է», ասել է Գվարդիոլան:
Այս հարցի վերաբերյալ BBC-ն մեկնաբանություն է խնդրել Ռայոլայից: Իտալացի գործակալը հայտարարել է, որ չի շփվել Գվարդիոլայի հետ, սակայն չի հերքել, որ «Սիթիի» հետ իսկապես փորձել է բանակցություններ վարել իր խաղացողների շուրջ:


