Պեպ Գվարդիոլան պատասխանել է Պոգբային
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/03/1083792/]արտահայտությունները[/url], որը ցանկություն էր հայտնել, որպեսզի «Սիթիի» առաջատար խաղացողները վնասվածք ստանան:
Նշենք, որ որակազրկման պատճառով Պոգբան բաց կթողնի ԱՊԼ-ի 16-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը:
«Պոգբան իսկապե՞ս նման բան է ասել: Հուսով եմ, վնասվածքներից հեռու կմնանք:
Ես կցանկանայի, որպեսզի Պոգբան մեր դեմ խաղար, քանի որ մեզ դուր է գալիս, երբ մրցակիցը օպտիմալ կազմով է լինում: Այդ դեպքում հաղթանակը ավելի է արժևորվում:
Այսպես թե այնպես, կարծում եմ, որ դրանք զուտ խոսքեր են: Բացարձակապես վստահ եմ, որ իրականում Պոգբան չի ցանկանում, որպեսզի ինչ որ մեկը վնասվածք ստանա», ասել է Գվարդիոլան:


