26607 դիտում
10:28 13-07-2014
Ծաղկաձորում դաժան ծեծի ենթարկված նախկին քաղաքապետը բացում է փակագծերը. «Ոստիկանության շենքի դիմաց 10 րոպե ծեծում էին, իսկ ոստիկանները «ուղտի ականջում» քնած էին».ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ինչպես ավելի վաղ [b]SHAMSHYAN.com[/b]-ը հաղորդել էր՝ հուլիսի 11-ին Աբովյանի բժշկական կենտրոն , մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը: Երեկ՝ հուլիսի 12-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Աբովյան բժշկական կենտրոնում նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը մանրամասներ հայտնեց Ծաղկաձորում օրերս իրեն ծեծի ենթարկած միջադեպի մասին : Ֆոտոլրագրողի հետ զրույցում նախկին քաղաքապետը զայրացած ասում էր, որ այդ ամենը տեղի է ունեցել ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի շենքի առաջ և տևել է 10 րոպեից ավել, սակայն ոստիկանությունը «ուղտի ականջում քնած էր»: Ամեն ինչ սկսվել է նրանից , որ նախկին քաղաքապետը նկատողություն է արել իրեն ծեծի ենթարկած Վարդանին, երբ նրանք գտնվել են «Սենատոր» խաղատանը: Ինչից հետո, երբ Կ. Իսրայելյանը դուրս է եկել խաղատնից՝ տուն վերադառնալու նպատակով, նկատել է որ Վարդանն իր ավտոմեքենայով , որի բոլոր թվերը 9-ներով են, հետապնդում է իրեն:
«Կանխազգալով այդ ամենը մտածեցի ոստիկանության մուտքի մոտ կանգնեմ ապահով կլինի. ճիվաղը չի համարձակվի բռնություն գործադրել: Սակայն, անգամ ոստիկանության շենքի մոտ իմ կանգնելը չկանգնեցրեց ստահակին: Նա մեքենան կանգնեցրեց իմ մեքենայի մոտ , իմ մեքենայի դուռը բացելով առանց որևէ բան խոսելու սկսեց ամենավերջին հայհոյանքները տալով ծեծի ենթարկել:
Միայն հիշում եմ , որ ասացի. «...տղաս հորդ տարիքին մարդ եմ ինչու՞ ես ինձ ծեծելով ուզում սպանել: Ես կմեռնեմ կգնամ, բայց դու կնստես: Ես ունեմ մեծ հարազատներ ովքեր հաշվեհարդար կտեսնեն»: Սակայն այդ ամենը չէր զգաստացնում նրան և ինձ գցելով գետնին անընդհատ հարվածում էին մարմնիս տարբեր մասերին : Իսկ ես ձեռքերով գլուխս էի պահում: Որոշ ժամանակ անց թրքաբարո իր ծեծն ավարտելուց հետո նա հեռացավ և այդ մասին ես հայտնեցի Ծաղկաձորի ոստիկաններին ասելով նաև մեքենայի մակնիշը սակայն ոչ մի օպերատիվ գործողություն տեղի ոստիկանների կողմից չեղավ: Ես պատրաստվում եմ նամակով դիմել Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին և Հանրապետության ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Քանի, որ սիրում եմ իմ երկիրը , իմ քաղաքը և վստահ եմ, որ Հանրապետության նախագահն ու ոստիկանապետը հետամուտ կլինեն, որպեսզի նման ճիվաղները իրենց կատարած արարքի համար պատասխան տան»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+