Պուտինը պաշտոնանկ է արել 11 գեներալի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնանկ է արել ուժային տարբեր գերատեսչությունների 11 գեներալի:
Այս մասին հայտնում է RBC-ն:
ՌԴ նախագահի համապատասխան հրամանագրերը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:
Պաշտոնից ազատվել են Սվերդլովի, Բելգորոդի, Պենզայի, Պսկովի շրջանների և Կրասնոյարսկի երկրամասի քննչական կոմիտեների ղեկավարները:
Պաշտոնից ազատվել է նաև Ուդմուրտիայի ՆԳՆ ղեկավարը, ինչպես նաև Վոլգոգրադի շրջանի ՆԳՆ ղեկավարի տեղակալը: