19027 դիտում
10:02 30-06-2016
Պաշտոնանկ արված գեներալի տունը թալանել են. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. ««Առավոտի» տեղեկություններով՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո պաշտոնանկ արված ՊՆ կապի զորքերի, կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանի որդու՝ Վեդիում գտնվող բնակարանից գողություն է կատարվել:
Մեր տեղեկություններով՝ պաշտոնանկությունից մի քանի օր անց Մուրադյանը վաճառքի է հանել Վեդիում իր ունեցած-չունեցածը՝ բնակարան, հողակտոր, մի քանի ավտոմեքենա:
Վեդեցիների պնդմամբ՝ Մուրադյանի ընտանիքը երբեք էլ աչքի չի ընկել շքեղ կամ ցոփ ապրելակերպով: Աչք շոյող միակ բանը, որը մատնանշում են տեղացիները, Մուրադյանի երեխաների ոչ սովորական ավտոմեքենաներն են:
Ի՞նչ պատճառով է Մուրադյանը վաճառքի հանել իր ունեցվածքը՝ Հայաստանից հեռանալո՞ւ, թե՞ պետությանը պատճառած վնասը վերականգնելու՝ հայտնի չէ, բայց գողերը, փաստորեն, հասկացել են, որ այդ բնակարանից ձեռնունայն դուրս չեն գա: «Առավոտին» չհաջողվեց ճշտել գողոնի չափը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
[color=#CC0000]SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հանցագործը կամ հանցագործները, մտնելով գեներալի տղայի՝ Անդրանիկ Մուրադյանի տուն, կարելի է ասել, ձեռնունայն են հեռացել, քանի որ տանը գրեթե արժեքավոր ոչինչ չի եղել: Նրանք իրենց հետ տարել են մի քանի շիշ խմիչքեղեն և մի քանի հագուստ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մուրադյանը աշխատում է Բնապահպանության նախարարության հաշվեկշռում գործող անտառտնտեսությունում՝ որպես տեսուչ: [/color]
Նմանատիպ նյութեր
17195 դիտում
19:58 06-04-2018
Պուտինը պաշտոնանկ է արել 11 գեներալի
Այս բաժնից
931 դիտում
08:50 09-11-2024
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ»
877 դիտում
08:29 09-11-2024
Կապիտուլացիայից 4 տարի անց. ինչ ունենք. «Ժողովուրդ»