Արսեն Վենգեր. Մխիթարյանը ծնկի վնասվածք է ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի առաջին խաղում Մոսկվայի ԲԿՄԱ-ին 4:1 հաշվով [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/06/1093116/]հաղթելուց [/url]հետո «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը անդրադարձել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքին, որը նա ստացավ 58-րդ րոպեին եւ փոխարինվեց:
«Մխիթարյանը ծնկի վնասվածք է ստացել: Այսօր առավոտյան բուժզննումից հետո պարզ կդառնա վնասվածքի լրջությունը:
Բոլորը դեպքերում, Մխիթարյանը միանշանակ բաց կթողնի «Սաութհեմփթոնի» հետ հանդիպումը»,- հայտնել է Վենգերը:
ԱՊԼ-ի 33-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունելու է «Սաութհեմփթոնին»:



