Օբամեյանգը ծնկի վնասվածք է ստացել
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը ծնկի վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական թվիթերը:
Ֆուտբոլիստի ապաքինման ժամկետները դեռ հայտնի չեն: Նշվում է, որ վնասվածքը այնքան էլ լուրջ բնույթ չի կրում:
Վնասվածքի պատճառով Օբամեյանգը բաց կթողնի Գաբոնի հավաքականի առաջիկա հանդիպումները: