Գարեթ Բեյլը ծնկի վնասվածք է ստացել, Նավասը` մկանի
«Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասն ու կիսապաշտպան Գարեթ Բեյլը Չեմպիոնների լիգայում «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից հետո բուժզննման են ենթարկվել:
Բժիշկները երկու ֆուտբոլիստների մոտ էլ վնասվածքներ են գտել. Բեյլի մոտ աջ ոտքի ծնկի վնասվածք է, իսկ Նավասը վնասել է ձախ ոտքի ազդրի ջիլը:
«Ռեալը» առայժմ պաշտոնական տեղեկություն չի ներկայացրել խաղացողների ապաքինման ժամկետներրի մասին և արդյոք նրանք բաց կթողնեն առաջիկա հանդիպումները: