Կեմերովոյի նահանգապետ Աման Տուլեևը հայտարարել է ինքնակամ հրաժարականի մասին
Ռուսաստանի Դաշնության Կեմերովո նահանգի նահանգապետ Աման Տուլեևը մարտի 25-ին «Զիմնյայա վիշնյա»
առևտրի կենտրոնում տեղի ուենցած ողբերգական հրդեհի դեպքից հետո հայտարարել է ինքնակամ հրաժարականի մասին, գրում է RBC-ն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունել է Կեմերովոյի շրջանի նահանգապետ Աման Տուլեևի վաղաժամկետ հրաժարականը: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Երկրի ղեկավարը Կեմերովոյի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել շրջանի փոխնահանգապետ Սերգեյ Ցիվիլյովին:
Հիշեցնենք, որ 73-ամյա Տուլեևը, ով քաղաքականությամբ է զբաղվում 1980-ական թվականներից, նահանգապետի պաշտոնում է ծառայել 1997թ. ի վեր: Այս պաշտոնում նա վերընտրվել է 4 անգամ: Նրա պաշտոնավարման ընթացիկ ժամկետը լրանում էր 2020թ.-ին: