211652_close_icon
views-count5324 դիտում article-date 23:24 29-12-2019

Արայիկ Մանուկյան. Եվ սա դեռ բավական չէ, նոր լուե, լուե-ներ ու աման-ամաններ են շաղ տալիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լրագրող, հրապարակախոս Արայիկ Մանուկյանն իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/arayik.manukyan.5]էջում[/url] տեսանյութ է տեղադրել և գրել. «Հեղափոխությունից հետո առաջինը պետք է ազատվեինք այն խուժադուժ ամբոխից, որն իրեն արդեն մշակութային գործիչ կոչելու հանդգնություն ունի, չնայած, որ տարիներ շարունակ իր հակամշակութային կերպով, տեսակով, ներքինով, ողնաշարով պղծել է մշակույթը, ու հայ մշակույթը մասնավորապես։ Բազմաթիվ Աղետ-ներ, որ տարիներով բազմացել են ամենատարբեր տաքուկ տեղերում ու փչացրել սերունդներ, հեղափոխությամբ վերանալու փոխարեն, կարծես վերջնականապես դուրս են եկել թաքստոցներից ու նորից գտել են հարմար դիրքով տեղավորվելու միջոցը։ Եվ սա դեռ բավական չէ, նոր լուե, լուե-ներ ու աման-ամաններ են շաղ տալիս, կարծես եղածը մեզ քիչ էր։ Հնարավոր է՞ վաղն էլ խցկվեն դպրոցական ծրագրերում, թեպետ կարծես խցկվել են՝ անիմաստ հաղորդումներում գոռգոռալով։ Էս ա երգը՝ մեղեդին, խոսքը, կառուցվածքը, փիլիսոփայությունը, ուղերձը, հզոր ասելիքը։ Էս մարսելու ընդունակ չեք, գնացեք ձեր թամադայությունն արեք, էլի։ Դատապարտված ե՞նք»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր