211652_close_icon
views-count52114 դիտում article-date 21:00 25-03-2018

Կեմերովոյի այրվող առևտրի կենտրոնի պատուհաններից մարդիկ ցած են թռնում. ոչ բոլորն են ողջ մնացել, զոհերի թիվը կարող է հասնել 35-ի. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՌԴ Կեմերովո քաղաքի «Зимняя вишня» առևտրի կենտրոնում ծագած խոշոր [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/25/1092240/]հրդեհը [/url]արդեն մի քանի ժամ է, ինչ չեն կարողանում մարել: Առայժմ հայտնի չէ հրդեհի արդյունքում զոհերի քանակը, սակայն նախնական տվյալներով, նրանց թիվը անցնում է 30-ից: Զոհերի թվում շատ են երեխաները, որոնք շենքի կինոթատրոնում են եղել, և չեն կարողացել այնտեղից դուրս գալ, քանի որ կրակը փակել է ելքի բոլոր ճանապարհները: Մի քանի հոգի շենքի պատուհաններից դուրս են թռել, ինչը նկարահանել են այնտեղ հավաքվածները: Մասնավորապես, 30-ամյա մի տղամարդ ցած է թռել, և ներքևում նրան կարողացել են բրեզենտով պահել: Տղամարդը թեթև վնասվածքներ է ստացել: Երկրորդը՝ 11-14 տարեկան տղան, ցած թռնելիս չի հասցրել իջնել բրեզենտե գորգին, բախվել է շենքի բազրիքին և մահացել: Այս պահին քաղաքի բոլոր հրշեջ ծառայություններն ու մարտական հաշվարկները շարունակում են պայքարել կրակի դեմ՝ փորձելով փրկել շենքի ներսում մնացածներին: Այս պահին անհետ կորած են համարվում 35 մարդ, այդ թվում՝ 19 երեխա, և գնալով նրանց ողջ մնալու հույսերը նվազում են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր