Կեմերովոյի առևտրաժամանցային կենտրոնում առաջացած խոշոր հրդեհի զոհերի թիվը հասել է 53-ի. կան անհետ կորածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՌԴ ԱԻ նախարարության փոխանցմամբ, նախօրեին Կեմերովո մարզում «Ձմեռային բալենի» առևտրաժամանցային կենտրոնում առաջացած խոոր հրդեհը խլել է 53 մարդու կյանք, հաղորդում է gazeta.ru-ն։
Դիերից 19-ն արդեն ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության, 12 մարդ գտնվում է հիվանդանոցում, նրանցից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 16 մարդ անհետ կորած է համարվում։
Հրդեհի ժամանակ փլուզվել են ներսում գործող 2 կինոսրահներ։
Փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները, ինչպես նաև փլատակների մաքրումը։ Հրդեհի փաստով հարուցված քրեական գործով ձերբակալվել Է 4 մարդ, այդ թվում՝ կենտրոնի տնօրենը և այն հարկաբաժնի վարձակալը, որտեղ տեղի Է ունեցել բռնկումը:
Զոհերի ընտանիքները կստանան 1-ական միլիոն ռուբլի փոխհատուցում։