Նախագահի հրամանագրով փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում
ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանը ոստիկանության գեներալ-լեյտենանտի կոչում է ստացել:
Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, [url=http://www.president.am/hy/decrees/item/4429/]որոշում[/url] է կայացրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Վոլֆիկի Եղիազարյանին շնորհել ոստիկանության գեներալ-լեյտենանտի կոչում: