ԼՂՀ ԱԱԾ տնօրենին գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհվել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին ստորագրել է հրամանագիր` ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին, տեղեկացնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը:
Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` լրացում է կատարվել դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում: