211652_close_icon

Կարլոս Տևեսը վնասվածք է ստացել բանտում

views-count13388 դիտում article-date 23:34 28-03-2018
«Բոկա Հունիորսի» հարձակվող Կարլոս Տևեսը վնասվածքի պատճառով բաց կթողնի երեք շաբաթ: 34-ամյա արգենտինացին վնասվածքը ստացել է Կորդովայի «Բուվեր» բանտ այցելության ժամանակ: Տևեսը այցելել է եղբորը, որը 2010 թվականին դատապարտվել է 16 տարվա ազատազրկման և այնտեղ ֆուտբոլ է խաղացել: Խաղը տևել է 20 րոպե և անցել շատ կոշտ պայքարում: Տևեսը վնասել է ոտքի մկանը: «Բոկայի» ղեկավարությունը խիստ զայրացել է խաղացողի վարքագծից:

Նմանատիպ նյութեր