211652_close_icon
views-count44686 դիտում article-date 14:44 18-02-2018

Արտակարգ դեպք Սևանի բանտում. դատապարտյալի նկատմամբ կիրառվել է ֆիզիկական ուժ և հատուկ միջոց. բանտի աշխատակիցն էլ ցուցամատի շրջանում վնասվածք է ստացել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ նշված հիմնարկում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 15-ին, կեսօրին քրեակատարողական հիմնարկի ծառայողները չնախատեսված խուզարկություն են կատարել բուժմասի դատապարտյալ Գեղամ Մելքոնյանի քնելատեղիում։ Խուզարկությամբ ներքնակի տակ հայտնաբերվել է 2 հատ բջջային հեռախոսի լիցքավորիչ, իսկ անձնական խուզարկության ժամանակ Գ. Մելքոնյանի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս։ Քրեակատարողական հիմնարկի ծառայողները պահանջել են, որպեսզի Գ. Մելքոնյանը բջջային հեռախոսն ու լիցքավորիչները հանձնի, սակայն նա հրաժարվել է ենթարկվել ծառայողների օրինական պահանջներին, ինչից հետո Գ. Մելքոնյանի նկատմամբ բանտի աշխատակիցնրը ֆիզիկական ուժ և հատուկ միջոց (ձեռնաշղթա) են կիրառել և առգրավել են նրա մոտ եղած բջջային հեռախոսն ու լիցքավորիչները։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հատուկ միջոց օգտագործելու ժամանակ Գ. Մելքոնյանը ձեռքում պահած ապակու կտորով վնասել է օպերատիվ բաժնի առաջատար մասնագետ, Արդարադատության լեյտենանտ Վարդան Բալոյանի ցուցամատը։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր