Արգենտինայում առևանգվել է Կարլոս Տևեսի հայրը
Արգենտինական Մորոն քաղաքում, որը գտնվում է մայրաքաղաք Բուենոս-Այրեսից 20 կմ հեռավորության վրա, առևանգվել է «Յուվենտուս»-ի արգենտինացի հարձակվող Կարլոս Տևեսի հայրը, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Նշվում է, որ հանցագործները արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի հետ և փրկագին են պահանջել: