211652_close_icon
views-count130573 դիտում article-date 15:29 05-10-2016

Նուբարաշենի բանտում իրեն «լավ տղու տեղ դրած» կալանավորի պատճառով խուզարկություններ են սկսվել բանտում. մեծ թվով կալանավորներ տույժեր են ստացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ի պատասխան [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] կայքում զետեղված «Մինչ փաստաբանը պնդում է, որ սպանության գործով կալանավորված իր պաշտպանյալն անկարող է մենակ տեղաշարժվել, բանտում արված կադրերն այլ բան են հուշում» հրապարակման, համաձայն որի` «Մեկուսարան տեղափոխվելուց հետո նրա հարազատները, ընկերներն ու փաստաբանը սկսում են տեղեկություններ տարածել, որ Ա. Հայրապետյանը վատառողջ է. հազիվ է քայլում ու ոտքի վրա կանգնում…», ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը հարկ է համարում պարզաբանել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորված անձ Արտակ Հայրապետյանը, ըստ կարգի, բժշկական զննության է ենթարկվել սեպտեմբերի 7-ին` հիմնարկ ընդունվելու օրը: Վերջինիս մարմնի վրա առկա են եղել մակերեսային վերքեր, որի կապակցությամբ նրան ցուցաբերվել է բժշկական օգնություն, և առ այսօր վերոնշյալ կալանավորված անձը առողջական խնդիրներով չի դիմել հիմնարկի բուժմասին: Ինչ վերաբերում է հրապարակման մեջ նշված այլ փաստերին, պետք է նշել, որ դրանց կապակցությամբ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կատարել են չնախատեսված խուզարկություն, ինչի արդյունքում հայտնաբերել և առգրավել են մեծ թվով հեռախոսներ, լիցքավորման սարքեր, մարտկոցներ: Խցում եղած դատապարտյալների նկատմամբ նշանակվել են տույժերի տարբեր տեսակներ: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/05/97492/]հայտնել [/url]էինք, որ սեպտեմբերի 6-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Երևանում՝ «Կայզեր» սուպերմարկետի մոտ 29-ամյա երիտասարդին ամերիկյան արտադրության ատրճանակով սպանած Արտակ Հայրապետյանի նկատմամբ դատարանը կիրառել է երկամսյա կալանքի որոշում, որից հետո վերջինս տեղափոխվել էր Նուբարաշենի բանտ։ Մեկուսարան տեղափոխվելուց հետո նրա հարազատները, ընկերներն ու փաստաբանը սկսել էին տեղեկություններ տարածել, որ Ա. Հայրապետյանը վատառողջ է. հազիվ է քայլում ու ոտքի վրա կանգնում և քննչական բաժինն ու դատարանն անմարդկային քայլ են կատարել նրա նկատմամբ՝ կիրառելով կալանավորումը, մինչդեռ, ըստ նրանց, հիվանդությամբ տառապող Ա. Հայրապետյանի նկատմամբ դատարանը՝ որպես խափանման միջոց, պետք է կիրառեր ստորագրություն չհեռանալու մասին։ [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացրել էր բացառիկ ֆոտոռեպորտաժ, թե ինչպիսի պայմաններում է իր կալանքը վայելում 29-ամյա երիտասարդին սպանած կասկածյալը, չնայած կային տեղեկություններ, որ սպանությունը նա չի կատարել, այլ մեկ ուրիշը, ում փոխարեն նա է կալանավորվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր