16391 դիտում
22:08 29-03-2018
ՌԴ-ն արտաքսում է 60 ամերիկացի դիվանագետների և փակում է Սանկտ Պետերբուրգում հյուպատոսությունը
ԱՄՆ հանդեպ պատասխան միջոցները ներառում են նույն թվով դիվանագետների արտաքսում, հաղորդել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախարարի խոսքով՝ ԱՄՆ դեսպանը հրավիրվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան տեղեկացնում են ռուս դիվանագետների արտաքսմանն ի պատասխան միջոցների մասին: «Այս պահին ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը հրավիրված է մեր նախարարություն, որտեղ իմ տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտնում է նրան Միացյալ Նահանգների դեմ ուղղված պատասխան միջոցների բովանդակությունը», - ասել է նա: «Այն ներառում է նույն թվով դիվանագետների արտաքսում եւ Սանկտ Պետերբուրգում հյուպատոսության գործունեության թույլտվության կասեցման մասին մեր որոշումը», - ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Սերգեյ Լավրովը նաեւ ասել է, որ բացի ԱՄՆ-ից, այլ երկրների նկատմամբ Մոսկվայի միջոցները, ի պատասխան ռուս դիվանագետների արտաքսմանը, նույնպես հայելային կլինեն:
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն արտաքսել էր 60 ռուս դիվանագետների եւ փակել Սիեթլում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսությունը՝ նախկին ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ կապված:
Նմանատիպ նյութեր
5257 դիտում
16:57 17-03-2018
Սկանդալի ֆոնին Ռուսաստանն արտաքսում է 23 բրիտանացի դիվանագետների
3298 դիտում
14:15 28-03-2018
ՆԱՏՕ-ն նույնպես ռուս դիվանագետների է արտաքսում
958 դիտում
09:27 19-10-2023
ԱՄՆ-ն անորոշ ժամանակով փակում է Ադանայում իր հյուպատոսությունը
Այս բաժնից
742 դիտում
16:28 06-01-2025
Վերին Լարսը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար
826 դիտում
16:02 06-01-2025
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին
823 դիտում
15:35 06-01-2025
Սիրիայի նոր իշխանությունները քուրդ զինյալներից պահանջել են վայր դնել զենքերը. Hurriyet