12161 դիտում
10:27 27-03-2018
Սեյրան Օհանյանը, չնայած ցանկություն չունի նորից նույն գետը մտնելու, բայց... «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, չնայած ցանկություն չունի նորից նույն գետը մտնելու, այսինքն, ընդդիմադիր պայքարի դուրս գալու, բայց չի էլ համակերպվում իր պաշտոնաթող վիճակին: Դրա ապացույցն է նաև այն, որ առիթը բաց չի թողնում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին քննադատելու:
Մեր տեղեկություններով, նեղ շրջապատում Սեյրան Օհանյանը կարծիք է հայտնել, թե պաշտոնից հեռանալուց հետո ոչ մի բարեփոխում չի եղել համակարգում, պաշտպանության նախարարության այսօրվա բոլոր գործարքները կնքվել են իր պաշտոնավարման տարիներին:
Կադրային հարցերում էլ Օհանյանը մեծ վերապահումներ ունի, դժգոհ է, որ ապրիլյան պատերազմից հետո աշխատանքից հեռացված զինվորական պաշտոնյաներին նորից համակարգ են վերադարձրել: Նախկին նախարարը չի ընդունում նաև Ազգ-բանակ հայեցակարգը:
Սեյրան Օհանյանը հավանաբար «մոռացել» է, թե ապրիլյան պատերազմից հետո որքան բացթողումներ, չարաշահումներ ու խնդիրներ դուրս եկան ջրի երես, իսկ պաշտպանության նախարարն այդ ժամանակ, ի դեպ, հենց ինքն էր։ Այստեղ են ասել` սեփական աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի փուշն է տեսնում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1198 դիտում
08:51 20-11-2024
Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը. «Ժողովուրդ»