211652_close_icon
views-count4363 դիտում article-date 11:06 10-02-2017

Սեյրան Օհանյանը «խաղալիք» է դարձել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Երբ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը քաղաքականությամբ զբաղվելու հայտ ներկայացրեց ու Ֆեյսբուքում հակաիշխանական ելույթներ ունեցավ, շատերը տարակուսեցին, թե ինչպես երեկվա պաշտոնյան մեկ օրում կոշտ ընդդիմադիր դարձավ։ Հասարակությունը հազիվ թե հավատար մարդկային այդպիսի «բարեշրջմանը»։ Սակայն Սեյրան Օհանյանի քաղաքական դեռ չկայացած ուժին ամենամեծ հարվածն առջևում էր։ Ավելի պարզ. նրա թիմում հայտնվել են մարդիկ ու ստվերային դերակատարներ, ովքեր Օհանյանի թողտվությամբ գործընթացները տանում են իրենց ցանկացած հունով։ Այլ խոսքով, Սեյրան Օհանյանն ընդամենը «խաղալիք» է դարձել վերջիններիս ձեռքին, ինչպես ուզում են, նավի ղեկը թեքում են»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր