Օխոտի ծովում ձկնորսանավի խորտակման զոհերի թիվը հասել է 56-ի. կան անհետ կորածներ
Օխոտի ծովում ձկնորսանավի խորտակման զոհերի թիվը հասել է 56-ի. 13 մարդ համարվում է անհետ կորած: Նավում եղել է 132 մարդ, որոնցից 63-ը փրկվել են:
Օխոտի ծովում տեղի ունեցած նավաբեկության հստակ պատճառը դեռ հայտնի չէ: Այժմ քննարկվում է ողբերգության ավելի քան 10 վարկած, ըստ հիմնականի, ձկնորսանավը բախվել է սառցաբեկորի:
Հայտնի է, որ Ռուսաստանին պատկանող նավը խորտակվել է 15 րոպեում: