Գրոզնիի առևտրի կենտրոնի 3-րդ հարկից 3-ամյա տղան ընկել է 1-ին հարկի սրճարանի բազկաթոռին և ողջ մնացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի առևտրի կենտրոններից մեկում 3-ամյա երեխա է վայր ընկել: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ երեխան ընկել է սանդուղքի ճաղերի բազրիքից, որի վրա նրան նստեցրել է երեխայի բարեկամուհին, ով վերջինի մոր հետ այցլելել է առևտրի կենտրոն:
Երեխան 3-րդ հարկից ընկել է առաջին հարկում գտնվող սրճարանի բազկաթոռին:
Նա գլխի տրավմա է ստացել և այս պահին գտնվում է կոմայի մեջ: