Զիդանը համաձայնվել է Լևանդովսկիի տրանսֆերին
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ամռանը կարող է տեղափոխվել «Ռեալ»:
29-ամյա լեհի թեկնածության հավանություն է տվել արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:
Նշվում է, որ մյունխենցիները կհամաձայնվել իրենց հիմնական հարձակվողին բաց թողնել 100 մլն եվրոյի դիմաց:
Գործարքի մեջ կարող է նաև ներառվել «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, որը «Բավարիայում» այժմ հանդես է գալիս վարձավճարով:
Ակումբների միջև համաձայնագրում կա կետ. ըստ որի «Բավարիան» կարող է Խամեսին ձեռք բերել 42 մլն եվրոյով:


