211652_close_icon
views-count4256 դիտում article-date 16:45 19-06-2017

«Բավարիան» անդրադարձել է Ռոնալդուի հնարավոր տրանսֆերին

«Բավարիայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն մեկնաբանել է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ձեռք բերելու մասին լուրերը: «Մենք սովոր ենք, որ տրանսֆերային պատուհանի ժամանակ բազմաթիվ լուրեր են պտտվում: Որպես կանոն, մենք դրանք չենք մեկնաբանում: Սակայն Ռոնալդուի դեպքում չենք կարող մի կողմ քաշվել: Այդ լուրը, որ Ռոնալդուն կարող է տեղափոխվել «Բավարիա», ոչ մի հիմք չունի: Դա ամենաիսկական հեքիաթ է», ասել է Ռումենիգեն: Ռոնալդուն մտադիր է լքել «Ռեալը»՝ 14,7 մլն եվրոյի չափով հարկեր չվճարելու մեղադրանքի պատճառով: Նրա կարծիքով, մադրիդյան ակումբը չի աջակցում իրեն:

Նմանատիպ նյութեր