211652_close_icon
views-count7420 դիտում article-date 08:57 16-03-2018

ՊՆ-ն՝ Վիգեն Սարգսյանին վարչապետ առաջադրելու մասին տեղեկությունները կմեկնաբանի ապրիլի 14-ին․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օրեր առաջ «Հայկական ժամանակ»-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, Վիգեն Սարգսյանին խնդրելով պատասխանել հետևյալ հարցին. «Տեղեկություններ կան, որ Դուք եք ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու ՀՀ վարչապետի պաշտոնում: Արդյո՞ք իրականության համապատասխանում են տեղեկությունները, որ ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ-ն հենց Ձեզ է առաջադրելու»: ՊՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել են, որ այս հարցին պատասխանելու համար օրենքով սահմանված կարգով լրացուցիչ ժամանակի կարիք ունեն, իսկ դա օրենքով 30 օրն է: 30 օրը լրանում է ապրիլի 14-ին, այսինքն հենց այն օրերին, երբ ՀՀԿ-ն պետք է քննարկի և հայտարարի, թե ով է լինելու իրենց վարչապետի թեկնածուն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր