1898 դիտում
18:44 05-12-2019
Մեր իշխանության օրոք քաղաքական հետապնդումներ չեն եղել, չկան և չեն լինելու. ԿԳՄՍ նախարարը՝ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին. Tert.am
Ես կարծում եմ՝ այս իշխանությունը ձևավորած ուժի և իրավապահ մարմինների նկատմամբ կա լիարժեք վստահություն և այս իշխանության օրոք քաղաքական հետապնդումներ չեն եղել և չեն լինելու։
Ինչպես հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/12/05/arayik-harutyunyan/3157531?fbclid=IwAR35oNaI3BgWFWP2vmRvkpeP2A_yJzuPd3o6ifu7qLTyEn747Z91JAwCJBs]Tert.am[/url]-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին և դրան հաջորդած ՀՀԿ հայտարարությանը, որ դա Սարգսյանի հանդեպ քաղաքական հետապնդում էր:
«Հայաստանի Հանրապետությունում առնվազն մեր իշխանության օրոք քաղաքական հետապնդումներ չեն եղել, չկան և չեն լինելու»,- ասաց նա:
Արայիկ Հարությունյանը չմեկնաբանեց ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանի ձերբակալությունը՝ նշելով, թե կսպասի քննության ավարտին, որպեսզի չխախտի անմեղության կանխավարկածը:
Նախարարը նշեց, որ համամիտ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, թե պետք է կտրել կոռուպցիայով զբաղվող անձանց «թաթիկները»: «Ցանկացած դեպքում, երբ կլինի կոռուպցիա, «թաթիկները» կկտրվեն:
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/12/05/arayik-harutyunyan/3157531?fbclid=IwAR35oNaI3BgWFWP2vmRvkpeP2A_yJzuPd3o6ifu7qLTyEn747Z91JAwCJBs]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
2468 դիտում
09:16 14-02-2015
Առաջիկա քաղաքական զարգացումները՝ կոմպրոմատներ, ֆինանսական ու քրեական հետապնդումներ. 168 Ժամ
Այս բաժնից
610 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար
1051 դիտում
16:57 23-11-2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
1204 դիտում
16:28 23-11-2024
Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա