ԱԱ-2018. Բրազիլիայի նախկին նախագահը խաղերը կմեկնաբանի բանտից
Բրազիլիայի հավաքականի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, որը ներկայումս պատիժը կրում է կալանավայրում, մեկնաբանելու է ԱԱ-2018-ի հանդիպումները:
2017թ. հուլիսին նա կոռուպցիայի համար դատապարտվել էր 9,5 տարվա ազատազրկման, ավելի ուշ պատժաչափը ավելացրել էին մինչև 12 տարի:
Դա Սիլվան աշխարհի առաջնության հանդիպումների վերաբերյալ իր տպավորություններով հենց բանտից կիսվելու է բրազիլական TVT հեռուստաալիքի համար:
Դա Սիլվան իր մտքերը ուղարկելու է խմբագրություն, այնտեղ հենց ուղիղ եթերում դրանք ցուցադրելու են կամ ընթերցելու են հեռուստադիտողների համար:
Առաջին հանդիպումը, որտեղ նախկին նախագահը աշխատելու է, կդառնա Բրազիլա-Շվեյցարիա խաղը: Այն կմեկնարկի հունիսի 17-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին: