20695 դիտում
18:40 15-03-2018
Ֆրանսիայում հացթուխն առանց հանգստի աշխատելու համար տուգանվել է 3.000 եվրոյով
Ֆրանսիական Լուզինի սյուր Բարս փոքրիկ քաղաքի բնակիչներից մեկը դատարանի կողմից տուգանվել է ազատ օր չվերցնելու և առանց հանգստանալու աշխատելու համար:
Ինչպես նշում է [url=http://www.lefigaro.fr/societes/2018/03/14/20005-20180314ARTFIG00188-dans-l-aube-un-boulanger-sanctionne-pour-avoir-trop-travaille.php]Le Figaro[/url]-ն, դատարանը հացթուխին տուգանել է 3.000 եվրոյով: Հայտնի է, որ նախորդ ամառ Սեդրիկ Վևրը որոշել էր առանց հանգստի աշխատել, քանի որ զբոսաշրջիկների ակտիվ հոսք էր նկատվում:
Վևրի հավատարիմ հաճախորդները՝ մոտ 2.000 հոգի, ի պատշտպանություն նրա ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով չեղարկել տուգանքի վճիռը:
Քաղաքապետ Կրիստիան Բրանլը ևս պաշտպանել է հացթուխին՝ նշելով, որ Լուզինի սյուր Բարսն ակտիվ զբոսաշրջային ուղղություն է, ուստի՝ բնական է, որ Վևրն իր հացաբուլկեղենի խանութն աշխատեցրել է շաբաթը 7 օր:
Քաղաքում գործող աշխատանքային օրենքի համաձայն՝ հացաբուլկեղենի խանութները պարտավոր են շաբաթական մեկ անգամ փակվել: Իշխանությունների կարծիքով՝ սննդի ոլորտի աշխատողները պարտավոր են շաբաթական առնվազն մեկ անգամ հանգստանալ, քանի որ նրանց աշխատանքային գրաֆիկն առանց այդ էլ ծանրաբեռնված է:
Նմանատիպ նյութեր
4150 դիտում
22:29 19-10-2018
«Մանչեսթեր Յունայթեդը» 15 հազ. եվրոյով տուգանվել է «Վալենսիայի» հետ խաղին ուշանալու համար
1713 դիտում
21:11 21-12-2020
Թյուրամը որակազրկվել է 5 խաղով՝ մրցակցի դեմքին թքելու համար և տուգանվել 40 հազ. եվրոյով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
997 դիտում
21:21 04-05-2024
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Պորոշենկոյի նկատմամբ
682 դիտում
17:38 04-05-2024
ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Զելենսկու նկատմամբ
538 դիտում
15:43 04-05-2024
Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, որոնք առաջնահերթություն են տալիս երկրի եվրոպական ապագային. Միշել