5265 դիտում
16:34 14-03-2018
Էլեկտրոնային ծխախոտը ևս կարող է քաղցկեղ առաջացնել. այն որպես այլընտրանք օգտագործողները կրկին դառնում են ծխող
Էլեկտրոնային ծխախոտը, որը շատերը համարում են ծխելուն այլընտրանք կամ ծխելուց ազատվելու միջոց, եւս վտանգավոր է առողջության համար եւ կարող է քաղցկեղի եւ մի շարք այլ հիվանդությունների պատճառ դառնալ:
«[url=https://armenpress.am/arm/news/926007/elektronayin-tskhakhoty-evs-karox-e-qaxckex-arajacnel-ayn.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանն ասաց, որ էլեկտրոնային ծխախոտը արտաքուստ նման է սովորականին, իրենից ներկայացնում է ինհալյատորի նման սարք, որում տեղադրված է նիկոտինային հեղուկով քարթրիջ: «Երբ մարդը գլանակից օդը ներս է քաշում, գլանակում տեղադրված սարքը սկսում է գոլորշի արտադրել, որն էլ թափանցում է մարդու օրգանիզմ»,-նշեց նա:
Բերելով միջազգային փորձը, Բազարչյանը հավելեց, որ մի շարք հեղինակավոր հետազոտություններ ապացուցում են էլեկտրոնային ծխախոտի վնասակարությունը: «Դրանց վաճառքն արդեն արգելված է Դանիայում, Իսրայելում եւ մի շարք այլ երկրներում»,-նշեց Բազարչյանը:
2010 թվականին ԱՄՆ կառավարության սննդի եւ դեղամիջոցների նկատմամբ վերահսկողության տեսչությունը հրապարակել է զեկույց այն մասին, որ էլեկտրոնային ծխախոտները, ինչպես եւ սովորականները, վտանգավոր են առողջության համար, թեեւ արտադրողները շարունակում են հավաստիացնել, որ դրանք բացարձակապես անվտանգ են:
19 տեսակի էլեկտրոնային ծխախոտների թեսթավորումը ցույց է տվել, որ նրանցում առկա են տոքսիկ նյութեր, մասնավորապես` նիտրոսամին, որն առաջացնում է քաղցկեղ:
Բազարչյանի խոսքով`էլեկտրոնային ծխախոտում տեղադրված քարթրիջը պարունակում է նիկոտին, որը պարզապես չի վառվում: Հետևաբար` առողջապահական կազմակերպությունների կողմից այս ծխախոտը չի դիտարկվում որպես նիկոտային կախվածությունից բուժման միջոց: «Փորձը ցույց է տալիս, որ ծխելուց հրաժարված մարդիկ, օգտագործելով էլեկտրոնային ծխախոտ, շատ արագ կրկին դառնում են ծխող»,-հավելեց Ալեքսանդր Բազարչյանը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/926007/elektronayin-tskhakhoty-evs-karox-e-qaxckex-arajacnel-ayn.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
15772 դիտում
19:24 15-04-2017
Գիտնականները պարզել են, թե ինչու են սմարթֆոն օգտագործողները տառապում պարանոցի ցավերից
4063 դիտում
21:16 28-02-2016
Ճառագայթումը այն լուրջ խնդիրներից մեկն է, որ ատոմակայանը կարող է առաջացնել.« Մեծամորի հսկան»
Այս բաժնից
583 դիտում
00:09 28-12-2024
Արցախի ՄԻՊ-ը տվյալներ է հավաքագրում օկուպացված բնակավայրերում Ադրբեջանի քանդած կամ յուրացրած տների մասին
688 դիտում
23:37 27-12-2024
Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Լիլիթ Գալստյան